Տվողների Հայրենիքը

Ishkhan Gevorgyan
1 min readDec 17, 2021

Տվողների Հայրենիքը

Լացելու է, խնդալու
Ստորագրել ենք, ու տվել ենք,

Իրենք հետ չեն էլ տալու,

Իսկ մեր Շուշին արդեն չկա,

ՈՒ գերի է մնալու

Քանի դեռ մենք դիվանին ենք

Ոչ մի բան չի փոխվելու:

-Ցախ գողացող բջուկներ ենք

-Ոգևորված անկումից,
-Կտրում ենք ու տուն ենք կրում
-Մուֆտա ցախը սարերից

-Մեծ տոկոսն ենք մենք հայության,
-Մեր սրտով էլ հաղթեցինք,

-Որ չկրվեինք ոնց կկտրեինք

-Այդքան ցախը Արցախից:

ՈՒ թե նեղվար իմ բարեկամ

ՈՒ թե դու ցախ չես կտրել:
Ասեմ ես էլ չունեի սղոց,
Ես ու դու քյար չենք արել…

Բայց ես ու դու այնքան քիչ ենք

Իսկ տանողը շնից շատ,

Ինքն է դեմքը դառել հայի

ՈՒ իշխում է անընդհատ

Շուտով կգան արև օրեր,

Կգան ձայնիդ հետևից

-Հաղթելու ենք ,բարգավաճենք

-Կրելու ենք մենք նորից….

Եփելու են անմեղ հոգիդ,

Ձայնդ գողնան ցախի պես

ՈՒ երկիրը շինեն իրանց…

Երկրի պես էլ շինեն մեզ…

Արի սթափվենք գտնենք իրար,
Ազգայինը սիրողներ,

Օգնենք իրար, գնանք առաջ,

Հայրենիքն է մեր ավեր

ՈՒժեղանանք մենք միասին,

Հաղթենք բոլոր թուրքերին
Քարվաճառում ծառեր տնկենք

Արժան լինեք մենք Հայքին!!

--

--