Ishkhan Gevorgyan
2 min readJan 24, 2022

--

Նայելով մեր սեփական երեխաներին, մենք չենք ուզում, որ մեծանալով նրանք ապրեն մեր իրականության նման իրականությունում: Այն դարում, երբ թե հիվանդությունները, թե տգիտությունը, թե աղքատությունը լրիվ հաղթահարելի են, միևնույնն է, մենք` մարդիկ, մորթում ենք իրար, թալանում, սպանում, թե անձնական թե պետությունների մակարդակում:

ՈՒ քանի որ թե ես, թե դու` կարդացող, դեռ այնքան փոքր ենք, որ աշխարհի ձևը չենք կարող փոխել, միակ ազնիվ լուծումը, մեզ, մեր երեխաներին ու մեր ազգակիցներին ամեն գնով ուժեղ դարձնելն է:
Ճանապարհները բազում են…
Ես ընկերներիս հետ ընտրել եմ ազգս զենքի հետ ընկերացնելու ուղին:
Ստեղծելով Ազատազէնը նպատակ ենք դրել զենք ունենալու ու օգտագործելու նոր մշակույթ ստեղծել Հայաստանում:
Ավելի կոնկրետ, անկախ ամեն ինչից բոլոր մեր ազգակիցները պիտի ունենան և իմանան զենք կիրառել:
Դա կլինի յուրաքանչյուրի առաջին խոսուն քայլը առ այն, որ ինքը տերն է մեր պետության ու պատրաստ է պատասխանատվություն ստանձնել նրա նկատմամբ:
Տարբեր քննարկումներից ելնելով ստիպված եմ ևս մեկ անգամ նշել, որ բոլորի մեջ իրոք բոլորն են մտնում :)
Նույնիսկ այն մարդիկ ովքեր կռվին պետք չի որ զենքով կռվեն, այսինքն օբյեկտիվորեն կարող են ավելի մեծ օգուտ տալ Հայրենիքի պաշտպանությանը ոչ սահմանում:
Նրանք էլ պիտի զենք ունենան ու վարվել իմանան, քանի որ լինելով ավելի մեծ կարողությունների տեր (մտավոր, ֆինանսական, կազմակերպչական և այլն) ավելի ցանկալի թիրախ են թշնամու համար:
Ուստի մենք պատերազմից հետո ընտրել ու հետևողական շարունակելու ենք զինված հայի կերտման ուղին:
Սկսած առաջին մեծ քաղաքացիական հրաձգարանի կառուցումից մինչև օրենսդրական և մշակութային փոփոխություներ Ազատազէնը միշտ լինելու է գործի առաջնագծում և ջանք չի խնայելու այդ ճանապարհին:

Բոլոր վեհ, հայրենասիրական գաղափարների իրականացումը սկսվում է առաջին քայլից և այդ քայլը զինվելն է:
Ուստի, ով իմ գաղափարակից ազգակիցներ, հիմա, առավել քան երբեք ձեր օրինակի կարիքն ունի մեր Հայրենիքը:
Զինվեք , մարզվեք ու եղեք օրինակ մեր մյուս եղբայրներին ու քույրերին:

Ի՛ ԶԵն

--

--