Իր որդիներին Դևին մատաղ տվող ազգի մասին…

Օ իմ հայուկ բճական

Քեֆդ արա դու կրկին

Այս ամսվա մատաղացուն

Չի լինելու քո որդին:

…………………………………

Հեռու գյուղից մի տղա է

Մատաղացուն հուլիսի.

Իր հայրիկը հեչ հարուստ չէր

Չկարեցավ ազատի:

…………………………………

Իսկ հունիսի մատաղացուն

Թարսի պես լավն էր մեզնից

Նա խոպանից ետ էր եկել

Որ ծառայի սահմանին:

…………………………………

Դե մեր հերթն էլ մենք փակել ենք

Եսիմ երբ կգա նորից

Մատաղացուի ռիսկը վատն է

Չեմ ուզի տեսնել նորից…

…………………………………

«Որ 2020-ը նորից ետ գա

Ես այստեղից կօգնեմ:

Իմ ուղեղը, իմ ուսումը

Սահմանին ես ո՞նց թողնեմ

…………………………………

Կամ էլ կառնեմ օտար կնիկ

Պասպորտ կտա ինձ օտար

Կվայելեմ կյանքս փափուկ

Դառնամ քիչմը ես ախպար»

…………………………………

Ու հայացքով այս նողկալի

Մենք հասել ենք այս թվին

Հրաշք է, որ մենք դեռ ունենք

Դրոշ, դրամ, գերբ ու գին:

…………………………………

Ու թե խղճիդ կպավ խոսքս

Կամ դու դեմ ես մատաղին:

Արի կպնենք հաղթենք մենք մեզ

Հետո միայն Ոսոխին….

--

--