Իմ զենքերը…

Ishkhan Gevorgyan
1 min readJul 11, 2023

Այս զենքերը` իմ զենքերը,

Մաշվշված ու նոր զենքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս զենքերը…

Պատերազմին ո՜նց են զարկել այս

զենքերը`

Ի՜նչ ճշտությամբ,

Համազարկո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս զենքերը…

Տարիներով լուռ սպասել են այս զենքերը,

Բայց ճիշտ ժամին որոտ զարկել

Ու թշնամու հոգին հանել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս զենքերը…

Անձրևների ու ցեխի մեջ լուռ սպասել են այս զենքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե´ր ասես, որ չեն արել այս զենքերը…

Հոր ձեռքերում կյանք են տվել այս զենքերը,

Որ չփլվի իր տան սյունը`

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս զենքերը…

Երեք սերունդ ազգ են պահել այս զենքերը,

Այս զենքերը փայլը կորած,

Բայց մարզվողին նոր շանս տված…

Քար են շրջել, սար են շարժել այս զենքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս զենքերը`

Սուր զենքերը

Իմ զենքերը:

Ու թե կուզենք, որ միշտ տեսնենք

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող — լվացք անող,

Անվերջ դատող — անվերջ բանող

Մոր ձեռքերը,

Թո´ղ, որ զինվենք համատարած

Որդու ձեռքում զենքը պահած

Ու պաշտպանենք

Սուրբ ձեռքերը:

Պարույր Սևակի «Մոր Ձեռքերը» բանաստեղծության փոփոխված տարբերակը։

--

--