--

Թափուր Աշխատանքի Հայտարարություն

Անբաշարն ու դավաճանը
Որոշ դեպքում հենց նույն բանն է
Հենց հասկանանք մենք այսքանը
Հետ կբերենք Հայաստանը

Չէ որ չենք տա մեր զավակին
Աշակերտի ավանակին
Կամ էլ բուժումն մեր ծնողի
Ոչ բժշկին չենք վստահի

Բա ինչպես էր, որ էշացանք
Ոչմիբանին գերի դարձանք
Ախր գործ է, այն էլ շատ բարդ
Առաջ տանել այսքան Հայ մարդ

Անհրաժեշտ է ազնիվ, պարկեշտ
Կառավարման ընտիր փորձով
Հային սիրող, հայով ապրող
Մի մասնագետ, այն էլ շատ շտապ:

--

--