Անզեն, անամոթ Հայաստան

Ishkhan Gevorgyan
1 min readJul 11, 2023

Տարի ու կես մեզ խաբում եք,
Հույս եք տալիս ու ճամփում եք,
Տարի ու կես այսօր-վաղը
Ե՞րբ կընդհատեք դուք այս խաղը:
……………………………………………..
Մենք երկիր ենք ազատ անկախ,
Ճորտ էլ չկա հայոց հողում,
Բայց ամիս է արդեն ավաղ,
Գնել հային զենք չեք թողնում:
………………………………………………
Բա դու՞ք, հայե´ր, ի՞նչ եք նստել,
Հանդուրժող ե՞ք լրիվ դարձել,
Էլ ինչի՞ն եք դուք համաձայն,

Ունե՞ք, գոնե, գեթ մեկ սահման:

………………………………………….

Մինուճարին դուք մեծ քեֆով
Հայոց բանակ եք ուղարկում,
Երբ փորձում են նրան սպանել
Զենքով կողքը դուք չեք կանգնում:
…………………………………………………

Որովհետև դուք անզեն եք,

Առանց մարտի գիտելիքի

Ձեր համար բանակը «մենք» չի.
«Մոբ» եք, հույսով որ չեն կանչի..

…………………………………………………..

Բայց ձեր որդուն պատահաբար

Թե նեղացնեն Երևանում

Նիվա թամբող, սարեր շարժող

Քաջ ծնող եք արագ դառնում:

……………………………………………………
Ունենք նոնսենս, հիվանդ երկիր,
Որդիներին մատաղ տվող,
Ազերական նավթի դևին,
Ով անհագ է ու չար ոսոխ:
……………………………………………………
Աղաչում եմ, զինվե´ք հայեր,
Զարթնե´ք հայեր, ի´մ եղբայրներ,
Ապրելուն էլ ձև կա գիտեք
Ու այս ձևով չարժի ապրել:

--

--