Ազատազէն եղբայր

Ազատ մարդկանց մեր միություն

Ովքեր զենքով են կնքված,

Պիտի պահենք մենք մեր երկիրն

Այլընտրանք մեզ չի տրված

Զենքդ վերցրու գնանք սարերն

Մարզվենք էլի միասին,

Ազատազէն դու իմ եղբայր

Հաղթելու ենք ուս ուսի

Մի հա՛յ, մի զե՛նք, մեր սկզբունքն է

Պիտի ձգտենք մենք դրան

Միայն զենքով, միայն խելքով

Պիտի կերտենք ապագան

ՈՒ թե խորթ են քեզ բառերս

Իմ, դու խաղաղ բարեկամ

Քեզ էլ խնդրեմ մի օր արի

Գնանք սարը մեր մարզման

Տանեմ ցույց տամ Ազատազէն

Կամավորներ քեզ բազում

Ովքեր արդեն վերք էլ չունեն

Նորից շարքում են, մարզվում

Խոսես, տեսնես, թե ոնց նրանք

Մահի դիմաց անսասան

Անքուն կռիվ տվին երկար

ՈՒ դու ունես Հայաստան

Այդժամ քո մեջ նույնպես կելնի

Ազատազէն հայը մեր

Այդժամ կասես, ո՛վ հայ եղբայր

Ես եկել ե՛մ, բեր մարզվենք

Զենքդ վերցրու գնանք սարերն

Մարզվենք էլի միասին,

Ազատազէն դու իմ եղբայր

Հաղթելու ենք ուս ուսի:

--

--