Ազատ մարդը չի “ազատվում”…

Ishkhan Gevorgyan
2 min readAug 25, 2022

Հետաքրքիր հասարակություն ենք մենք: Ներում, սիրում, տեղ ենք տալիս բանակից այլևայլ ձևով ազատվածներին: Համատարած դրա մեջ ենք ապրում տասնամյակներ: Բայց չենք տեղավորվում դրա պետական 24 միլիոնանոց ձևակերպմանը:
Պատմեմ իմ ժամանակ ոնց էր: Մեր ծնողների սուրբ պարտքն էր մեզ ազատելը բանակից: Որովհետև մենք պիտի մեծագույն ինժիներներ դառնայինք, կիսահամաշխարհային մաշտաբի:
Մեկս քոռացավ, մեկս գժվեց, մյուսի երիկամն էր, են մեկի կիստան:
Մեկը անկապ գիտնական դառավ:
Կային նաև աղանդավորացածներ:
Ասում են ոմանք էլ գեյ են դարձել այս կապակցությամբ, բայց ես իրենցից տեղյակ չեմ:

Այդ կիսագիտնականներից նաև ես էի:
Կյանքում որևէ մեկը ինձ չի նախատել կամ ստորադասել որևէ հարցում, ինչ է թե ես ազատվել եմ: Ու այդպես էշ էշ էլ կմնայի, եթե չլիներ ապրիլյան պատերազմը:
Ապրիլյան պատերազմը սկսելուց ես սկսեցի տանջվել: Նման էր բակի կռվի, որը իմ թասիբի հարցն է, բայց ավելի մեծ մասշտաբների:
Ոնց որ ավելի մեծ թասիբի հարց էր:
Թասիբ, որը 3 օր անընդհատ ուզում էր զարթնել:
Զարթնեցման գինը եղավ հետախույզի Սասունի մահը:

Սասունը մեր դպրոցից էր: Ես Ա դասարանից էի ինքը` Գ:
Մենք ավարտել էինք, մեր կյանքով էինք ապրում, տարին մեկ պատահում էինք ինչ որ մի տեղ, կարոտով մի 20 վարկյան խոսում ու անցնում առաջ: Ինքը իրոք շատ որակով տղա էր:

Ու անարդարության զգացումը լցվեց իմ հոգին: Ինչու պիտի Սասունի կյանքի գնով ես շարունակեմ հանգիստ ապրել: Ինչու պիտի ինքը մեր ազգային “բակի” համար կռվի ես ոչ: ՈՒ գնացի, սկզբից երկրապահ, հետո ինքնուրույն Արցախ, գտա ջոկատ, ընկերացա, սպասեցի որ տանեն, կռիվը պրծավ:

Տեղում հասկացա որ միակ իմացածս բանը կրակելն է: ՈՒ պետք է գալով մի տեղ գտնեմ ու սովորեմ զինվոր դառնալ:
Գտա ՈՄԱ-ն: Այնտեղ գտա գիտելիք, ընկերներ ու կնոջս:

Մյուս կռվին արդեն գիտակցաբար սկզբից մինչև վերջ մասնակցեցի:
Պատերազմը բուժեց ինձ: համենայնդեպս զինկոմիսարիատում, իմ խնդրանքով ստուգեցին ինձ ու տեսան, որ բուժվել եմ:) :

ՈՒ արդեն քաջ առողջությամբ ընկերներիս հետ անցա Ազատազէնի կառուցմանը…

Ստուգվելու օրերին նույն զինկոմիսարիատն էր: Էլի իր կիսագիտնականներով, որ հենց նոր հիվանդացել էին:
Այդ հիվանդները հիմա էլ նիվեքով ճանապարհում են իրենց առողջ ախպերներին բանակ, ավտոբուսի վարորդին ահաբեկելով:
Հետո էլ գնում են օբյեկտ, զինվորի կենացը խմելու:

էլի ոչ մեկին, ոչ ոք, ոչ մի գրամ չի նախատում ազատված լինելու համար:

Պետությունն էլ ժողովրդինն է չէ?
Որոշել է այս գործնթացում ֆռռացող (հաճախ վարկով վերցրած փողերը) չթողի տարբեր բջուկների, այլ վերցնի, ու ավելի “ճիշտ” ծախսի:
Հենց սա անի, հաջորդը պոռնիկների վրա հդմ է կախելու, մեկ էլ թմրանյութը օրինականացնի, որ թմրամոլները էլ իմ բակից զակլադկա չգտնեն:

Օրենքը իհարկե չարիք է: Ամենադաժան բանը կյանքի գնի սահմանումն է` 24 միլիոն:
Բայց թղթերով ամեն ինչ ճիշտ է:

Սահմանումն էլ կար, ուղղակի տակից էլի:

Ու եթե ուզում ենք օրենքը չլինի, պիտի գործուն քայլեր անենք:
Սկսած հստակ վերաբերմունքից, վերջացրած մեր “բուժվելով”:

--

--