Տուն է արդյոք մեր երկիրը?
--
Երկիրը պիտի լինի մարդկանց մեծ տունը:
Տեսնես մեր մոտ այդպես է?
Մեր տանը որ 100.000 դրամի խնդիր լինի, հաստատ 1 միլիոն չենք ծախսի չէ, որ պարզենք ում մեղքով էր:
Բայց վթարի դեպքում այդպես էլ անում ենք: Թողում ենք ամբողջ պողոտան փագ, որ պարզենք ով ում դուռը պիտի վերանորոգի, 1000 հոգու ուշացնելով իրենց գործերից ու տոննայով ավել բենզին վառելով:
Նորմալ երկրում այդպես չեն անում:
Նորմալ երկրում, երբ որ վերադառնում ես թեժ դիրքից ու ֆեյսբուք ես բացում, կուսակցության գովազդը չի հարձակվում վրադ: Դու էլ չես “հիշում” այդ կուսակցության մեծերից բոլորի մեծերին, ու մի լավ հայհոյում:
Մենք էլի չունենք դիրքերում ջերմատեսիլ, բայց ունենք գովազդի փող: ՈՒ լիքը էլի բանի համար փող կա:
Իսկ ջերտմատեսիլները բջուկներից 5–8 անգամ էժան առնում ենք քաղաքում: Մարդիկ կան արդեն արտերկրից են գնում տանում դուրս: Պիտի լսես ծախողների “պետքի վրով եմ ծախում” արդարացումները:
Շատ ծուռ է մեր երկիրը: Շատ ծուռ!!!!
Մենք շատ մեծ քաքի մեջ ենք, ուղղակի հոտը լավ չենք առնում:
Չզարթնենք, կործանվելու ենք ու ցիգաններին երանի տալու…