Jul 8, 2021
--
Հայք ու հայքեցի
.
Հայկից ծնված, իմ հայրենիք
Մենք որդիքդ ենք, արիական
Հայերի տուն, դու Հայք ամրոց
Քեզնով պիտի մենք հիանանք:
.
Մեր մայրերը ծնել են մեզ
Որ քեզ կերտենք ու շենանաս
Զինվորն ենք քո, որտեղ լինենք
Կոչված կռվել, քանի շունչ կա
.
Եռաշտարակ դու իմ ամրոց
Մեկը մյուսից հզոր ու վառ
Միասնությունն այդ երեքի
Հենց կկոչենք այլևս ՀԱՅՔ
.
Հայքի զավակ, ուր էլ լինենք
Պիտի կոչվենք հայերով մենք
Հայքեցի ենք, ուր էլ ապրենք
Որպես մի կուռ, միասին ցեղ: