Հայրենի ամենաթողությունը…
--
Ինչպես է հարամ լինում պետությունը…
Իսկ ինչ է պետությունը?
Մեծ հաշվով դա նման մարդկանց պայմանավորվածություն է: Պայմանավորվում ենք իրար պահել ուրիշների հարձակումից:Ես պահեմ 2-իս փոխարեն, դու էլ 2-իս փոխարեն ցորեն ցանես…
Ես քեզ բուժեմ, դու իմ երեխաներին կրթես…
Ու նաև ինչ որ քանակի օրենքներ ենք հնարում, որին բոլորս համաձայնվում ենք, ու հետո երբ մեկը խախտում է , ցույց ենք տալիս մեր պայմանը ու վարվում ենք ըստ պայմանի:
Ասենք մենք պայմանավորվել ենք գողացողին մինչև 8 տարի դատել, իսկ օրինակ պարսիկները պայմանավորվել են ձեռքը կտրել:
Մենք, բայց 30 տարի առաջ, պայմանավորվել էինք որ եթե գողացողը գողանում է պետությունից ոչ թե անձից, ապա իրեն կարելի է սպանել: Հենց այդպես վարվեցին ԽՍՀՄ-ում անձրևանոցով բանկը թալանած հայի հետ:
Բայց պայմանները միշտ չէ, որ լավ են շարադրվում, նաև ամեն ինչ հնարավոր չէ պայմանավորվել:
Ու այդ դեպքերում գալիս են օգնության “ադաթները”:
Մի մասն էլ մեր փոխհարաբերությունների ադաթով ենք կարգավորում:
Հետո գալիս է մի ուրիշ գործիք, որը որպես օրենք ասվում էր նաև հին կտակարանում: Ակն ընդ ական: Կամ “зуб за зуб”:
Այդ գործիքը վրեժն է:
Վրեժը աշախատում էր ասենք այն ժամանակ, երբ օրենքը կաղում էր:
Նման դեպքերից էր 1960-ականներին Արցախում երեխայի սպանության համար մեղմ դատավճռից հետո արված հաշվեհարդարը:
Վրեժի օրինակ էր նաև Նեմեսիսը:
Մեր անկախ պատմության մեջ եղել են անձնական վրեժի օրինակներ, բայց շատ քիչ:
Փոխարենը եղել են հարյուրավոր դեպքեր, երբ չի գործել, ոչ օրենքը, ոչ էլ վրեժը:
Ու դա ծնեց չարին: Ամենաթողությանը:
Հիմա էլ ինչ ունենք, այդ ամենաթողության արդյունքն է: Վրեժ չեղավ մարտի 1-ի համար, հոկտեմբերի 27-ի: Վրեժ չեղավ տարբեր քաղաքական չբացահայտված սպանությունների համար:
Վրեժ չեղավ տարբեր հարուստի լակոտների դեմ, որոնք անընդհատ հանցանքներ գործեցին ու մարսեցին:
Վրեժ չեղավ սաֆարովի հանդեպ, մինչդեռ պստիկ Իրանը Սուլեյմանիի սպանությունից հետո հրթիռակոծեց ԱՄՆ -ին:
Աշխարհի օրենքով չենք կարողանալու պատժել ադրբեջանին,թուրքիային, սուլթան մուրադի զավակներին,իսկ մեր ղզիկները արդեն վրեժ չուզելու քարոզ են սկսել: Տեղը գալ ցանկացողներն էլ չեն ասում “գանք վրեժ անենք”:
Հիմա նորից անդունդի եզրին ենք: Խայտառակ պարտվել ենք: Օրենքը դավաճաններին չի գտնում: Փոխարենը նախկինները ներկաներին ու հակառակը իրար ազգի դավաճան են ասում:
Բոլորը ուժեղ տպեր են է: “ԷԼԻՏԱ” -ենք են: Համ զենք ունեն համ փող:
Բայց վրեժ չեն անում: Կոչ են անում միայն:
Իշխանությունը չի բռնում բանակը կերածներին 3 տարի է, բայց ասում է այդ մասին: Նույնիսկ թաքուն հաշվեհարդար չի տեսնում, անցնի առաջ:
Ընդդիմությունն էլ մինչև անգամ հայտարարում է, որ իշխանությունը պիտի ֆիզիկապես ոչնչացվի, բայց երևի երազում է դա ուրիշը անի: Ինքը ընդհանրապես չի շտապում:
ՈՒ դրա հետևանքով երկիրը փուլ է գալիս: Օրենքները չեն գործում, կամ գործում են միայն հավ գողացողների դեմ: Վրեժը վերջնականապես փչացել է: Նույնիսկ տարրական ադաթները ոտնատակ են տրվում: Խորհրդարանական անբարոյականի զավակ իրար ասածները երկկողմանի կուլ են տվել դա: Ապրում են, հասարակությունն էլ իրենց մարդու տեղ է դեռ դնում: 20 տարի առաջ դա ընդհանրապես հնարավոր չէր պատկերացնել: Այն ժամանակ մարդիկ իրենց քրոջը ուղղակի գրողներին էին գնում գտնում: Հիմա նույն քրոջը հայհոյում են, քուրը հետ է հայհոյում ավելի վատ ու վերջ:
Փաստացի մեր պետության համ պայմանն է փչացել, համ վրեժը համ ադաթը:
Դա անհապաղ ուղղելու կարիք ունի , այլապես ուղղակի պետությունը իր գոյությունը կդադարի: Ոնց որ դադարեց ԽՍՀՄ - ը:
Նույնը սպասվում է նաև ՄԱԿ -ին: Ով ոնց ուզում խախտում է ՄԱԿ-ի օրենքները: Ամբողջ պատերազմին միայն արաբ ենք խփել: թուրքերի հետ պատերազմին ախր….Աշխարհը սուս է: Սուս էլ մնալու է…..
Դեռ մի կերպ պահելու իլուզիյա են ստեղծում ՄԱԿ-ենք, բայց շուտով ամեն ինչ պայթելու է:
Գալու է մեծ վերադասավորումը:
Ու մեծ վերադասավորմանը ընդառաջ եթե մենք` Հայերով, խելքի չգանք, ոտնատակ ենք գնալու էնպես, որ անցած կռվին երնեկ տանք:
Ախպոր պես եկեք սթափվենք: