Դաշնակցի ոսկե կանոնը
--
Դաշնակցի ոսկե կանոնն է`
Վարվիր դաշնակցիդ հետ այնպես, ինչպես որ կուզես նա քո հետ վարվի:
Ռուսաստանը դուրս եկավ իր կողմից, իր մաս ճանաչած Խերսոնից:
Մենք դուրս եկանք մեր մաս տենց էլ չճանաչած Քարվաճառից:
Մենք ընդհանրապես ոչնչով չօգնեցինք մեր դաշնակցին:
Ինքն էլ մեզ:
Ասենք 2 ամսից են մեր սիրած ՄԱԿ-ի քարտեզներով Ռուսաստանի մի մասը վերցնի ՈՒկրաինան, ով է գնալու մերոնցից օգնության?
Ես չէ…. գնացողին խենթի տեղ են դնելու, խենթի չէ է, աննոռմալի:
Են երկրորդ համաշխարհայինի 100.000-ներով զոհերն էլ հիմնականում ստիպված գացողներն են:
Անկախ Հայ ազգի վերջնական օգուտից կամ չօգուտից….
Ըստ այդմ մենք Ռուսաստանի համար վատ դաշնակից ենք: Ոսկե կանոնի համաձայն էլ ինքը մեր համար:
Ամեն ինչ արդար է: Բացի պետության անատամ ու անվողնաշար վիճակից մեր կայֆ բռնելուց:
Դեմ ես կամ սրտովդ չի?
Մենք ենք տերը մեր երկրի?
Տերը տեր է կանգնում երկրին!
Եվ ուրեմն , շուտով կլինի զենքի օրենքը…
գնա ու
Գնիր քո կասկեն, բռոննիկը ու զենքը!